Վստահ եմ, օրը ստացվեց, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին. Տարոն Մարգարյան
ԲլոգԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցելեցինք Ազատության հրապարակ, ուր կազմակերպված տոնական համերգով ամփոփվեցին վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները:
Վստահ եմ, օրը ստացվեց, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին` մաղթելով խաղաղ ու երջանիկ ապագա և հետագա հաջողություններ կյանքում: