Մուսուլմանները Ռամադան սուրբ ամսվա պահք են մտնում
ՄիջազգայինՄուսուլմանների համար սուրբ Ռամադան ամիսը, որի ընթացքում հավատացյալները խիստ պահք են պահում, սկսվում է շաբաթ օրվանից:
Մուսուլմանների օրացույցը արեւալուսնային է, այդ պատճառով ամեն տարի նշանակալի ամսաթվերը եւ տոները 11 օրով տեղաշարժվում են: Մուսուլմանական մեկ ամսվա միջին տեւողությունը 29-30 օր է:
Իսլամական դավանաբանության համաձայն՝ Ղորանի առաջին բանաստեղծությունները Մուհամմեդ մարգարեին են հայտնվել հենց Ռամադան ամսում, երբ Մեքայի մոտ գտնվող Հիրա քարանձավում հոգեւոր միայնության մեջ էր:
Ըստ մուսուլմանական օրացույցի՝ պահքը մեկ ամիս է տեւում: Ամբողջ ամսվա ընթացքում հավատացյալները (բացառությամբ ծերերի եւ երեխաների) օրվա ցերեկային ժամերին լիովին հրաժարվում են սնվելուց եւ խմելուց: Պահքն ավարտվելուց հետո հավատացյալները նշում են Ուրազա բայրամի տոնը, որն այս տարի կնշվի հունիսի 25-ին: