ԱՄՆ-ն առաջին անգամ միջմայրցամաքային հրթիռներ որսալու համակարգ կփորձարկի
ՄիջազգայինԱմերիկացի զինծառայողները երեքշաբթի կփորձարկեն միջմայրացամաքային բալիստիկ հրթիռներ որսացող համակարգը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի պատճառով լարվածության ֆոնին, հաղորդում է BBC-ն։
Նախատեսված փորձարկումն առաջին դեպքն է, երբ զինծառայողները կփորձեն որսալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Նախկինում նրանք միջին հեռահարության ավելի դանդաղ հրթիռներ որսալու փորձեր են իրականացրել։
Մասնագետները հրթիռը կարձակեն Կալիֆորնիա նահանգի Վանդենբերգ բազայի ստորգետնյա բունքերից։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, հրթիռը կոչնչացնի Խաղաղ օվկիոնասի երկնքում գտնվող թիրախը։