Աֆղանստանում պայթյունի հետևանքով 18 մարդ զոհվել է
ՄիջազգայինԱրևելյան Աֆղանստանի Հոսթ քաղաքում Ռամադանի առաջին օրը ավտոմեքենայում տեղադրված ռումբը է պայթել՝ խլելով 18 մարդու կյանք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որից երկուսը երեխա են:
Մահմեդականների համար սուրբ ամիս համարվող Ռամադանը սկսվել է մայիսի 27-ին: