Թուրքիայում ընդդիմադիր լրագրողներ են կալանավորվել
ՄիջազգայինԹուրքիայի ընդդիմադիր Sozcu (Սյոզջու) պարբերականի ինտերնետ տարբերակի տնօրեն Մելդա Օլգունը եւ լրագրող Գյոքմեն Ուլուն կալանավորվել են։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ օրեր առաջ գյուլենականներին աջակցելու մեղադրանքով Sozcu պարբերականի 3 աշխատակից բերման էին ենթարկվել։ Դատարան տեղափոխված 3 աշխատակիցներից 2-ի՝ ինտերնետ տարբերակի տնօրեն Մելդա Օլգունը եւ լրագրող Գյոքմեն Ուլուն կալանավորվել են, իսկ ֆինասնական հարցերով տնօրեն Յոնջա Քալելին ստորագրությամբ ազատ է արձակվել։
Sozcu պարբերականի սեփականատեր Բուրաք Աքբայի նկատմամբ էլ ձերբակալման որոշում կա, սակայն նրա տեղն այս պահին անհայտ է։