Ըստ բրիտանական հետախուզության՝ երկրում կա 23 հազար պոտենցիալ ահաբեկիչ
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների աշխատակիցները կարծում են, որ երկրում 23 հազար «ջիհադիստ ծայրահեղականներ» են բնակվում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Times պարբերականը։
Բրիտանական կառավարությունում գտնվող աղբյուրը հաղորդում է, որ սպառնալիք կարող է ներկայացնել շուրջ 3 հազար մարդ։ Այդ մարդկանց նկատմամբ հետաքննություն է տարվում կամ նրանք վերահսկողության ներքո են գտնվում՝ 500 ոստիկանական կամ հետախուզական գործողության շրջանակում։ Եւս 20 հազար մարդ առկա է նախորդ հաշվետվություններում, որոնք «բավականին վտանգավոր են», գրում է պարբերականը։