Ռուսաստանը Սիրիայում հրադադարի ութ խախտում է արձանագրել, Թուրքիան՝ չորս
International newsՍիրիայում դեէսկալացիայի գոտում իրավիճակը գնահատվում է կայուն. Ռուսաստանը օրվա մեջ հրադադարի ռեժիմի խախտման ութ դեպք է արձանագրել, Թուրքիան՝ չորս դեպք: Այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Դեէսկալացիայի գոտիներում իրավիճակը կայուն է գնահատվում: Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանության հարցով ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովը մեկ օրվա ընթացքում Ռուսական մասում կրակոցների ութ դեպք է արձանագրել. երկուսը՝ Լաթաքիայում, երեքը՝ Դամասկոսում, մեկական՝ Հոմսում, Հալեպում եւ Դերայում: Թուրքական մասում արձանագրվել է չորս խախտում՝ երկուական Հալեպում եւ Դերայում», -նշվում է տեղեկատվության մեջ:
Մեծ մասը անկանոն կրակոցներ են, որնք արձակվել են «Ջեբհատ ալ Նուսրայի» եւ «Իսլամական պետության» գորհայինների կողմից վերահսկվող սպառազինություններից: