Գերմանացի պատգամավորներն առանց թույլտվության կարող են այցելել Թուրքիայի Քոնիայի ռազմաբազա
International newsԳերմանացի պատգամավորներն այսուհետ առանց թուրքական իշխանություններից թույլտվություն ստանալու կարող են այցելել Քոնիա քաղաքի ռազմաօդային բազայում ծառայող գերմանացի զինվորականներին։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործանախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համաձայնության են եկել, որ Քոնիայից իրականացվող բոլոր թռիչքները համարվեն ՆԱՏՕ-ի թռիչքներ, որի արդյունքում Քոնիայի ռազմաբազա այցելության համար այսուհետ թուրքական իշխանություններից թույլտվություն վերցնելու կարիք չի լինելու։
Գերմանացի պատգամավորները պարզապես Անկարային հայտնելու են իրենց այցի մասին։
Նշվում է, որ այս պահին Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորականներին այցելելու թույլտվություն Գերմանիայի պատգամավորները դեռ չեն ստացել։