Բեռնատրի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան մահացել է. Tert.am
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Այսօր՝ ժամը 12–ին, մահացել է Երևանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան: Այս մասին Tert.am–ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժնից:
Նշենք, որ երեկ 4-ամյա երեխային վիրահատել էին:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատար մակնիշի 848 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել նույն շենքի բնակիչ՝ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին: