Եգիպտոսի իշխանությունները փոխհատուցում կվճարեն ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքներին
International newsԵգիպտոսի հարավում քրիստոնյա ղպտիների ավտոբուսի վրա հարձակման հետեւանքով զոհվածների ընտանիքներին հարյուր հազար եգիպտական ֆունտի չափով (ավելի քան 5000 դոլար) փոխհատուցում կվճարեն։ Այս մասին հայտարարել է Սոցիալական հանդուրժողականության նախարար Գադա Վալին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Youm7» պորտալը հաղորդում է, որ ահաբեկչության ժամանակ բոլոր տուժածներին պետությունը 40 հազարական ֆունտ կհատկացնի (2000 դոլարից մի փոքր ավելի)։ Բացի այդ, իշխանությունները խոստացել են վիրավորներին ամսական 15000 ֆունտ (մոտ 800 դոլար) ցմահ կենսաթոշակ նշանակել։
Անհայտ անձինք երեք ավտոմեքենաներով ուրբաթ առավոտյան կրակահերթ են բացել ղպտի քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա։ Հարձակումը տեղի է ունեցել Սուրբ Սամուիլի եկեղեցու մոտակայքում՝ Էլ Ադավվա բնակավայրից արեւմուտք։ Քրիստոնյաները Բենի Սուեյֆայից եկեղեցի էին ուղեւորվում։ Վերջին տվյալներով զոհվել է 28 ու տուժել ավելի քան քսան մարդ։ Ղպտիների ներկայացուցիչները հայտնում են 35 զոհի մասին, մեծ մասը՝ երեխաներ։