ԱԻՆ-ի աշխատակիցները ակտիվորեն մասնակցեցին հանրապետական շաբաթօրյակին
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին անցկացվեց հանրապետական շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարեկարգման, մաքրման և ծառատնկման աշխատանքներ իրականացվեցին ԱԻ նախարարության վարչական շենքերի հարակից տարածքում, մաքրվեցին նաև նախարարություն մտնող ճանապարհները:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների աշխատակիցները ներգրավված էին Երևան քաղաքի Դավիթաշեն և Հաղթանակ կամուրջների կից լանջերի տարածքներում, Տերյան փողոցի վերջնամասում և Սարալանջի փողոցում, ինչպես նաև՝ Մուրադյան-Թադևոսյան փողոցների շրջադարձի և Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքներում իրականացվող մաքրման աշխատանքներում: Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին նաև ՀՀ Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզային ստորաբաժանումների հարակից տարածքներում: ՀՀ Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների անձնակազմերը իրականացրեցին դժվարամատչելի տարածքների մաքրման աշխատանքներ: