Ջոնի Դեփի գեղեցկուհի դուստրն այսօր դարձավ 18 տարեկան. Լիլի Դեփի TOP 10 ամենանրբագեղ կերպարները
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Աշխարհրահռչակ դերասաններ Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի գեղեցկուհի դուստրը՝ Լիլի-Ռոուզ Դեփն, այսօր՝ մայիսի 27-ին, նշում է ծննդյան 18-ամյակը:
Այո, նախկինում Լիլիին առավել ճանաչում էին հանրահայտ ծնողների շնորհիվ, սակայն այսօր աղջիկը նրանցից ոչ պակաս ճանաչված է ու սիրված:
Լիլիին հաճախ կարող եք տեսնել ամենահեղինակավոր երեկույթներին՝ ամենանորձեւ զգեստներով, ամենաճանաչված բրենդների գովազդային հոլովակներում ու ամենավարկանիշային ամսագրերի շապիկներին:
Նա իր նուրբ կազմվածքով եւ էլեգանտ ոճով հրապուրում է շատերին՝ ստիպելով նկատել ու խոսել իր մասին:
Լիլին ամերիկահայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի ամենասիրելի մոդելներից է: Նա եւս ներառված է լուսանկարչի հայտնի՝ Our City of Angels նախագծում:
Գեղեցկուհի Դեփի ամենանրբագեղ կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.