ԻՊ-ը ստանձնել է Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների վրա իրականցված հարձակման պատասխանատվությունը
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով ահաբեկիչների հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եգիպտոսում գրոհայինները կրակ են բացել ղպտի քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա՝ սպանելով և վիրավորելով տասնյակ մարդկանց:
Ղպտի քրիստոնյաների դեմ հարձակումը տեղի է ունեցել Կահիրեից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ-Մինյա շրջանում, երբ ավտոբուսն ուղևորվելիս է եղել տեղի վանքերից մեկը:
Ավտոբուսում եղել է մոտ 40 երեխա: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 28 մարդ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է: