Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում
ՀասարակությունԵվրամիությունը խրախուսում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի ձեւավորումը եւ կարեւորում վերջինիս անկախությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով` ԵՄ-ն հավատում է, որ այդպիսի մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է:
«Այլ երկրների փորձառությունն ապացուցում է, որ այսպիսի մարմինը կարող է արդյունավետ գործել, եթե այն անկախ է եւ չի ղեկավարվում որեւէ մեկի կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն այս մարմնի անկախության մասին կխոսի գործելուց հետո:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմնի ստեղծման մասին հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը: