Իտալացիները բողոքում են G7-ի գագաթնաժողովի անցկացման դեմ. շուրջ 50 ցուցարար ձերբակալվել է
Международные новостиԻտալիայի ոստիկանությունը շուրջ 50 ակտիվիստների է ձերբակալել, որոնք պատրաստվում էին մասնակցել No G7 կարգախոսով ցույցին Տաորմինա քաղաքի մոտակայքում, որտեղ ներկա պահին անցկացվում է «մեծ յոթնյակի» գագաթնաժողովը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով իտալական աղբյուրը, Նեապոլից մի խումբ մարդիկ մտադրվել էին նավով ժամանել Սիցիլիա, որպեսզի միանան ցուցարարներին, որոնք բողոքի ակցիան սկսել էին 15:00-ին (երևանյան` 17:00):
Առավոտյան նավահանգստի մոտ ակտիվիստներին կանգնեցրել են պետոստիկանության աշխատակիցներն ու ստուգումներ անցկացրել: Նրանց մոտ որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել, սակայն ոմանք նախկինում ձերբակալված են եղել ցույցերի ժամանակ անկարգություններ հրահրելու համար: Այդ իսկ պատճառով նեապոլիտանացիների փաստաթղթերն առգրավել են և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը:
Այնուամենայնիվ, G7-ի գագաթնաժողովի անցկացման դեմ բողոքի ցույց տեղի է ունեցել սիցիլիական Կատանիա քաղաքում: