G7-ի առանջնորդները պատրաստ են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
Միջազգային«Մեծ յոթնյակի» առաջնորդներն իտալական Տաորմինա քաղաքում անցկացվող գագաթնաժողովում չեն բացառել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հավանականությունը, եթե Մոսկվայի գործողությունները չնպաստեն Ուկրաինայի ճգնաժամի վերջնական կարգավորմանը:
DW.com-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է արտաքին քաղաքականության հարցով վերջնական կոմյունիկեում, որն ընդունվել է մայիսի 27-ին:
G7-ի մասնակիցները, մասնավորապես, նշել են Ռուսաստանի պատասխանատվությունը ծագած հակամարտության համար և այն դերը, որ վերջինս պետք է կատարի «խաղաղության և կայունության» վերականգնման համար:
Փաստաթղթում նշվում է, որ G7-ի երկրները` չնայած Մոսկվայի հետ առկա տարաձայնություններին, պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ «տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցով»: