Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր ու վիրավորներ
ՄիջազգայինԱյսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մոտակայքում ուղևորատար ավտոբուս է շրջվել: Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, պատահարի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս 34-ը վիրավորվել են:
Բոլոր տուժածներին հոսպիտալացրել են: Նշվում է, որ նրանցից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավտոբուսը վթարի է ենթարկվել Կաստամոնու քաղաքից Անկարա ուղևորվելու ճանապարհին: Նախնական տվյալների համաձայն` տրանսպորտային միջոցի վարորդը քնել է մեքենան վարելիս: Ոստիկանությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսել: