Իրաքի ռազմաօդային ուժերը Մոսուլի մոտակայքում ԻՊ-ի 29 ահաբեկչի են ոչնչացրել
International newsТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է Իրաքի Զինուժի ռազմատեղեկատվական ծառայության հաղորդագրության մեջ: Կառավարական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել իսլամիստների դիրքերի ուղղությամբ Էլ-Բաաջ և Էլ-Քեյրուան քաղաքներում, որոնք գտնվում են ԻՊ-ի վերահսկողության տակ:
Այս շրջաններում գրոհներ են կազմակերպում շիաների զինված խմբավորումները: Աշխարհազորայիններին աջակցություն է ցուցաբերում Իրաքի օդուժը: Ռազմարշավի նպատակն է Անբար նահանգի արևմտյան քաղաքներն իսլամիստներից ազատագրելը:
Նշենք, որ Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմարշավը Իրաքյան զինուժն սկսել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին: