Ֆրանսիական Total-ը պատրաստվում է 4 մլրդ դոլարի պայմանագիր ստորագրել Իրանի հետ
International newsԻրանը պատրաստվում է մինչև ամառ 4 մլրդ դոլարի պայմանագիր կնքել ֆրանսիական Total նավթային ընկերության հետ` Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ ֆազի զարգացման վերաբերյալ:
Press TV-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն: Զանգանեն և Total-ի գործադիր տնօրեն Պատրիկ Պույանը հանդիպել են Վիեննայում ուրբաթ կայացած ՕՊԵԿ-ի համաժողովի շրջանակներում և քննարկել են վերոնշյալ գործարքի մասնրամասները:
Իրանցի նախարարի խոսքով` պայմանագրի կնքումը մոտ է իրականություն դառնալուն և կստորագրվի առաջիկա ամսվա ընթացքում:
Total-ը համագործակցության պայմանագիր է ստորագրել Իրանի ազգային նավթային ընկերության հետ անցյալ տարվա նոյեմբերին: