Թուրքիայում 5.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինԹուրքիայի Մանիսա նահանգի արևելյան շրջանում` Էգեյան ծովի ափերին գտնվող Իզմիր քաղաքում, շաբաթ երկրաշարժ է տեղի ունեցել:
Reuters գործակալության հաղորդմամբ` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուտ, նախնական տվյալների համաձայն` ավերածություններ չեն գրանցվել: Տուժածների մասին ևս տեղեկություններ չեն ստացվել:
Ինչպես նշվում է, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10 կմ խորությամբ Մանիսայի Սաորհանլի շրջանում: Ցնցումներ են զգացվել նաև հարևան քաղաքներում: