Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հրամանատարաշտաբային զորավարժությունները
ՄիջազգայինԷստոնիայում Վիռու քաղաքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Saber Knight միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` մեջբերելով Էստոնիայի պաշտպանական ուժերի մամլո հաղորդագրությունը, զորավարժություններն անկացվում են երկրորդ հետևակային գումարտակի շտաբում` շուրջ 100 էստոնացի զինծառայողի մասնակցությամբ:
Զորավարժություններին ներգրավվել են նաև Լատվիայի, Լիտվայի և Դանիայի գումարտակները: Saber Knight-ին մասնակցում են ամերիկացի և սլովակ զինծառայողներ: Ընդհանուր առմամբ, բոլոր մասնակիցների թիվը կազմում է 700 զինվոր և սպա:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 2-ը: Դրանք կազմում են ուսումնավարժանքների շրջանակի մի մասը, որի ընթացքում մշակվում է Բալթյան երկրներում հարփակման դեպքում զինվորական գործողությունների անցկացման ծրագիրը: