G7-ը Ռուսաստանին եւ Իրանին կոչ է արել ազդել Դամասկոսի վրա՝ հանուն հրադադարի
ՄիջազգայինG7-ի երկրները Ռուսաստանին եւ Իրանին կոչ են արել ազդել Դամասկոսի վրա՝ հանուն հրադադրի։ Նրանք հույս ունեն, որ Աստանայի բանակցություններում լարվածության թուլացման մասին որոշումները Սիրիայում իսկապես կհանգեցնեն բռնության նվազեցման։ Այս մասին ասվում է շաբաթ հրապարակված «Մեծ յոթնյակ»-ի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նրանք, ովքեր ազդեցություն ունեն Սիրիայի ռեժիմի վրա, հատկապես՝ Ռուսաստանն ու Իրանը, պետք է անեն հնարավոր ամեն բան եւ ազդեցութոյւն գործադրեն ողբերգությունը կանխելու համար՝ սկսելով հրադադարի ռեժիմի ամրապնդումից։ Անհրաժեշտ է նաեւ դադարեցնել քիմիական զենքի կիրառությունը, ապահովել անվտանգությունն ու անհապաղ եւ առանց խոչընդտոների մարդասիրական օգնությունը կարիքավորներին, ազատ արձակել ապօրինի բանտարկվածներին»,- նշվում է փաստաթղթում։
«Յոնթյակ»-ի երկրները հույս են հայտնել, որ «Աստանայի համաձայնագիրը կարող է արդյունավետ ներդրում ունենալ Սիրիայում լարվածության թուլացման հարցում»։