Մոսկվայից դեպի Թուրքիա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
ՄիջազգայինՄոսկվայից Թուրքիայի Դալաման քաղաք ուղևորվող ինքնաթիռը մայիսի 28-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Կարսնոդարի օդանավակայանում երկու ուղևորի միջև վիճաբանության պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չվերթից հեռացվել է երկու մարդ, ովքեր իրենց վատ են պահել: Նրանցից մեկը, ինչպես պարզվել է ավելի ուշ, եղել է հարբած:
Այդ տղամարդիկ գտնվում են ոստիկանական բաժնում:
Ինքնաթիռը կարճ ժամանակ անց շարունակել է թռիչքը դեպքի թուրքական քաղաք: