Reuters․ Թիլերսոնը մերժել է Պետդեպարտամենտում Ռամադանին նվիրված միջոցառում անցկացնելու խնդրանքը
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մերժել է Պետդեպարտամենտում Ռամադանին նվիրված միջոցառում անցկացնելու խնդրանքը։ Այս մասին հայտնել է Reuters-ը ՝ վկայակոչելով ամերիկյան չինովնիկներին։
Գործակալությունը նշում է, որ 1999-ից սկսած՝ թե հանրապետական, թե դեմոկրատ պետքարտուղարները գրեթե միշտ կազմակերպել են իֆթար (Ռամադան ամսվա ընթացքում երեկոյան ընթրիք) կամ էլ ընդունելություն Իդ ալ Ֆիտրի պատվին (իսլամական տոն, որը նշվում է Ռամադանի պահքի ավարտի կապակցությամբ)։
Սակայն Թիլերսոնը մերժել է Իդ ալ- Ֆիտր նշելու մասին Պետդեպաեւրտամենտի կրոնական հարցերով վարչության խնդրանքը։
Պետդեպարտամենտում Reuters-ին հայտնել են, որ առաջվա պես ուսումնասիրում են «Իդ ալ Ֆիտրը նշելու հնարավոր տարբերակները»։ «ԱՄՆ դեսպաններին առաջարկում են Ռամադանը նշել տարբեր միջոցառումներով, որոնք իրականացվում են ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներում» ։