Հյուսիսային Կորեայում ՀՀՊ նոր համակարգի զանգվածային արտադրություն կսկսեն
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի փորձարկմանը եւ հրահանգել զենքի զանգվածային արտադրություն սկսել: Այս մասին հաղորդում է RNS-ը:
Փորձարկված զենքն ավելի մեծ ճշգրտությամբ է, անցյալ տարվա փորձարկման ժամանակ բացահայտված բոլոր թերություններն ամբողջությամբ վերացվել են, օբյեկտի հայտնաբերման, հետապնդման եւ ոչնչացման բնուրագրերը բարձրացվել են:
Նոր զենքի փորձարկումը կազմակերպել է Ազգային պաշտպանության ակադեմիան: