Չինաստանում սկսել է գործել նավիգացիայի խոշորագույն արբանյակային համակարգը
ՄիջազգայինՉինաստանում սկսել է աշխատել նավիգացիայի խոշորագույն արբանյակային համակարգը, հայտնում է CGTN-ը, վկայակոչելով Չինաստանի Գեոդեզիայի ու քարտեզագրման պետական վարչությունը (NASG)։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ համակարգը ներառում է արբանյակային նավիգացիայի 2700 բազային կայաններ, տեղեկությունների մշակման ու փոխանցման մեկ համազգային կայան ու 30 շրջանային կենտրոններ։
Նոր արբանյակային համակարգի նպատակն է լինելու ավելի ճշգրտորեն որոշել գտնվելու վայրը, որից կկարողանան օգտվել նաեւ քաղաքացիները։ Չինաստանի իշխանությունները նաեւ հույս ունեն զգալիորեն բարելավել բնակավայրերում ու խոշոր քաղաքներում ճանապարհային երթեւեկության կազմակերպումն ու կարգավորումը։