Մոսկվա-Բոդրում չվերթի օդանավը ծեծկռտուքի պատճառով վայրէջք է կատարել Կրասնոդարում
ՄիջազգայինՄոսկվայից թուրքական հանգստավայրային Բոդրում թռչող ուղեւորատար օդանավը Կրասնոդարում արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
«Ուղեւորներից մեկը, ամենայն հավանականությամբ, թունդ ալկոհոլային խմիչքները չարաշահել է դեռեւս թռիչքից առաջ, ոչ ադեկվատ պահվածք դրսեւորել եւ մինչ Կրասնոդար հասնելը ծեծկռտուք սկսել հարեւանների հետ»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ուղեկցորդներին չի հաջողվել հանգստացնել տղամարդուն, այդ պատճառով հրամանատարը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Կրասնոդարում: Ուղեւորին իրավապահներին են հանձնել ու շարունակել չվերթը: