Աֆղանստանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է մեկ ընտանիքի 15 անդամ
ՄիջազգայինԱֆղանստանի Պարվան նահանգում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է մեկ ընտանիքի 15 անդամ: Այս մասին հայտնում է FP գործակալությունը՝ հղում անելով տեղական վարչակազմի ներկայացուցչին:
«Պարվան նահանգից Քաբուլ 17 ուղևոր տեղափոխող բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և շուռ եկել: Մահացել է 15 ուղևոր, երկու երեխա տուժել է: Մահացածների թվում կանայք և երեխաներ կան: ՃՏՊ-ում մահացել են մեկ ընտանիքի անդամներ», - ասել է աղբյուրը:
Աֆղանստանում հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց պատճառը, որպես կանոն, արագության բարձրացումն է, ինչպես նաև՝ փոխադրամիջոցները վարելու ընթացքում թույլ տրվող սխալները և ճանապարհների վատ վիճակը: