Մոսկվայի խաղահրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
ՄիջազգայինՄոսկվայի արևմտյան թաղամասերից մեկի խաղահրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կապտուկներով և քերծվածքներով: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանական բաժանմունքն ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Մալայա Ֆիլևսկայա փողոցի տուն 26, առաջին կորպուս հասցեում տղամարդ է պառկած: Վերոնշյալ հասցեում գտնվող խաղահրապարակ ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են 1947 թվականին ծնված տղամարդու դի:
Նշվում է, որ մարմինը տեղափոխվել է դատաբժշկական բյուրո: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: