Թրամփը բաց է կլիմայի վերաբերյալ համաձայնագրի քննարկման համար. Պենտագոնի ղեկավար
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի հետ կապված տարբեր դիրքորոշումների համար: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը: Նա նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը «լայնորեն բաց է» այդ հարցի քննարկման համար: «Անշուշտ, քննարկում է ընթանում այդ հարցում մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է Մետիսը: Նա նշել է, որ «ներկա է եղել մի քանի քննարկումների Բրյուսելում (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում), որտեղ բարձրացվել է կլիմայի թեման»: Նրա խոսքով՝ «նախագահը բաց էր քննարկման համար»: «Նա հետաքրքրված էր հասկանալով՝ ինչու մյուսներն ունեն այն դիրքորոշումները, որ ունեն: Եվ ես համոզված եմ, որ նախագահը լայնորեն բաց է բոլոր կողմ և դեմ-երին ուշադրություն հատկացնելու համար»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: G7-ի ղեկավարներն իտալական Տաորմինա քաղաքում անցկացված գագաթնաժողովի ընթացքում փորձել են համաձայնության գալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում, սակայն ստիպված են եղել ամփոփիչ հռչակագրում խոստովանել իրենց պարտությունը ԱՄՆ-ի դիրքորոշման պատճոռով, որը չի միացել Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի վերանայման համաձայնությանը: Թրամփը Twitter-ում գրել է, որ կլիմայի հարցով որոշում կընդունի հաջորդ շաբաթ: