Չինաստանում տղամարդը փողոցում դանահակարել է 18 անձի, նրանցից 6-ը մահացել են
ՄիջազգայինՉինաստանի Գույչժոու հարավարևմտյան նահանգի Չժեննին քաղաքում տղամարդը դանակահարել է մարդկանց փողոցում, ինչի հետևանքով մահացել է 6 մարդ, ևս 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Beijing news պարբերականը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակումն իրականացվել է կիրակի օրվա երկրորդ կեսին և տևել մոտ 5 րոպե, ինչից հետո տեղական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին: Նշվում է, որ հարձակման պատճառները դեռևս անհայտ են, սակայն, նախնական տվյալների համաձայն, տղամարդը հոգեկան շեղումներ ունի: