Էրդողանը խոստացել է այլևս երբեք թույլ չտալ ռազմական հեղաշրջման փորձ իրականացնել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա ռազմական հեղաշրջման նոր փորձ իրականացնել, ինչպես դա տեղի էր ունեցել անցյալ տարվա հուլիսի 15-ին: «Հուլիսի 15-ի աղետը, որը տեսանք այն ժամանակ, երբ մտածում էինք, թե հեղափոխությունների դարաշրջանը Թուրքիայում ավարտվել է, խոր վերքեր է թողել մեր ժողովրդի սրտում և հիշողության մեջ», - Gazeta.ru-ն մեջբերում է թուրք առաջնորդի խոսքը: Նրա խոսքով` Թուրքիան ներկայում առավել վճռականորեն է պայքարում ահաբեկչական խմբավորումների դեմ, քան նախկինում, և հուլիսի 15-ին տարած հաղթանակը մեծ նշանակություն է ունեցել այդ փոփոխությունների համար:«Հուսով եմ, որ դաս ենք քաղել հուլիսի 15-ից և երբեք թույլ չենք տա դրա կրկնությունը»,- ընդգծել է Էրդողանը: