Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ է զոհվել. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՍիրիայի Ռաքքա նահանգում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ է զոհվել, 7 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ռաքքա քաղաքից 8 կմ հարավ: 2 տուժածները ծայրահեղ ծանր վիճակում են: