Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Միջին Արևելքի և երկկողմ համագործակցության հարցերը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև կնքված համաձայնագրի իրագործման հարցերը, ինչպես նաև Միջին Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը` նշելով, որ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ռոհանին նշել է, որ Թեհրանը ողջունում է համագործակցության ընդլայնումը հարևան երկրների հետ, այդ թվում` և Ռուսաստանի: «Իրանը պատրաստ է զարգացնել երկկողմ տնտեսական և առևտրային, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը Ռուսաստանի հետ», - շեշտել է իրանցի ղեկավարը: Նրա խոսքով` Թեհրանը ցանկանում է խորացնել համագործակցությունը Մոսկվայի հետ ենթակառուցվածքների և արդյունաբերական ոլորտներում, մասնավորապես էներգետիկ և բանկային հատվածում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևելու 2015-ին Թեհրանի և ԱՄՆ-ի, Բեռլինի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի իրագործմանը: