Մերկելը կոչ է արել ԵՄ-ին ճակատագիրը սեփական ձեռքը վերցնել
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ավելի մեծ պատասխանատվություն դրսևորել և սեփական ձեռքերի մեջ առնել Եվրոպայի ճակատագիրը։ Այս մասին հայտնում է Die Welt-ը։ «Արդեն անցել են ժամանակները, երբ մենք կարող էինք մեկս մյուսի վրա լիովին հույս դնել, ես զգացել եմ դա վերջին օրերին»,-ասել է նա։