ՀՀ Նախագահը Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանանով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում Հանրապետության տոնի կապակցությամբ կայացած պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից Արմեն Երիցյանի պարգևը ստացավ նրա կինը՝ Մերի Երիցյանը
Արմեն Երիցյանը պարգևատրվել է երկարամյա անբասիր ծառայության, Հայաստանում փրկարար ծառայության զարգացման և կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը մահացել է 2016թ. դեկտեմբերի 13-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո: