ԴԱԻՇ-ի դեմ մարտավարությունը փոխվել է. ԱՄՆ ՊՆ
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը պատմել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան փոխել է պայքարի մարտավարությունը։ Այս մասին նա հայտնել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մենք արդեն հրաժարվել ենք տաղտկալի մարտավարությունից, երբ մղում ենք նրանց Իրաքում ու Սիրիայում մի դիրքից մյուսը, և անցել նրանց շրջապատելու դեպքում ոչնչացման մարտավարության»,-ասել է Մետիսը։