Հրդեհը զգալի վնաս է պատճառել Մեղրաձոր գյուղի բնակչին
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 28-ին, ժամը 13:15-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում այրվում են անասնակեր և մեքենայի խցիկ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 15:15-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ոստիկանության) պաշտոնական կայքից, պարզվել է, որ 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, և մոտակայքում պահեստավորված անասնակեր (մոտ 350 հակ):