Էլվիս Փրեսլիի ինքնաթիռն իրացվել է աճուրդում
ՄիջազգայինLockheed Jetstar մասնավոր ինքնաթիռը, որը պատկանել է Էլվիս Փրեսլիին, աճուրդում վաճառվել է 430 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Գնորդը հրաժարվել է հայտնել իր անունն ու ինքնաթիռին առնչվող պլանները։ Կազմակերպիչների խոսքով՝ ինտերիերով զբաղվել է Էլվիս Փրեսլին անձամբ։ Ինքնաթիռը չունի շարժիչներ, պահանջվում է նաև վերականգնել օդաչուական խցիկը։ Վերջին 35 տարիներին 1962 թվականի արտադրության ինքնաթիռը կանգնած է եղել Նյու Մեքսիկո նահանգի Ռոսուելա աերոդրոմում։ Աճուրդը հիշատակի արարողությունների հետ անցկացվել է Կալիֆորնիայում։ Կազմակերպիչը եղել է GWS Auctions աճուրդի տունը։