«Ավորա»-ի հավակնորդներից յուրաքանչյուրն ապացուցում է, որ անհատը կարող է փոփոություն կատարել. Ջորջ Քլունի
Общество«Ավրորա» 2017 թվականի մրցանակաբաշխությանը տեսակապով ներկաներին ողջունեց մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ, օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:
«Ցավում եմ, որ այսօր ձեզ հետ չեմ, բայցանկեղծորեն կարող եմ ասել, որ հոգեպես եմձեզ հետ: Որպես ընտրող հանձնաժողովիհամանախագահ, կարող եմ ասել, որտպավորված եմ այս տարվամրցանակաբաշխության հավակնորդներով, նրանցից յուրաքանչյուրը մերօրյա հերոս է, անհատ, ով վտանգի է ենթարկում իր կյանքըմեծ կարիքի մեջ հայտնված մարդկանցօգնելու համար: Ամեն օր լսում ենքնորություններ պատերազմների, հակամարտությունների մասին, մարդուիրավունքի խախտումների մասին, բայցմահերի եւ ոչնչացումների վրա կենտրոնանալու փոխարեն, ինչը մենք պետք է անենք եւ անում ենք, եկեք կենտրոնանքայն մարդկանց աշխատանքի վրա, ովքեր փոփոխություն են անում այն մարդկանց նման, ովքեր 1915 թվականին հայերիհամար արեցին: Հավակնորդներից յուրաքանչյուրը դերային մոդել է, ով ապացուցում է, որ անհատը իրոք կարող էփոփոություն կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քլունին՝ ընդգծելով, որ ներգրավված յուրաքանչյուր անձ ունի մեծ պատասխանատվություն այդ դրական փոփոխությունը կատարելու գործում։
Ջորջ Քլունին Երևան չէր ժամանել, որովհետև կնոջ՝ Ամալ Քլունիի հետ զավակի է սպասում։