Հեռախոսի թաքնված հնարավորություններ, որոնց մասին օգտակար է իմանալ
LifestyleԺամանակակից հեռախոսներն այնքան հզոր են, որ կարող են առավելություն ունենալ 10 տարվա վաղեմություն ունեցող համակարգիչների նկատմամբ: Հաճախ մենք էլ մինչև վերջ չգիտենք, թե ինչ հնարավորություններով են օժտված մեր հեռախոսները: AdMe.ru -ն LG G6-ի արտադրողների հետ որոշեց պարզել, թե ինչպես կարելի է այդ հեռախոսներն օգտագործել ավելի հետաքրքիր , օգտակար և ուղղակի անսպասելի ձևերով: 1. Տնային կինոթատրոն. Սա կառուցվում է ընդամենը տասը րոպեում: Այս հավաքածուի օգնությամբ կարող եք դիտել ֆիլմ կամ երեխաների համար միացնել մուլտֆիրմներ` սմարթֆոնների համար ներբեռնելով ընդամենը մեկ ծրագիր: 2. Մանրադիտակ` տեսախցիկ մակրոնկարահանման համար Զարմանալի է, սակայն հեռախոսը մանրադիտակի վերածելու համար բավական է միայն տեսախցիկի օբյեկտիվի վրա հայտնված ջրի կաթիլը: Կարելի է տրվել նաև մակրոլուսանկարչության հետաքրքրաշարժ արվեստին: Հնարավորություն հեռուստացույցի հեռակառավարման վահանակի փոխարեն օգտագործելու Հեռակառավարման վահանակի համար օգտագործվող էլեմենտներն անկանխատեսելի են: Այսօր նրանք աշխատում են, իսկ վաղը հանկարծակի կերպով կարող են խափանվել և հակառակը: Որպեսզի հեռախոսը ծառայի վահանակի փոխարեն, բավական է միայն ծրագիր ներբեռնել, որը հեռախոսը վերածում է ունիվերսալ վահանակի` բոլոր տեխնիկական միջոցների համար: 3. Ստորջրյա նկարահանում Տեսանյութում LG G6 սմարթֆոնն է, որը կարող է ստորջրյա նկարահանում կատարել առանց պաշտպանիչ պատյանի Պարզվում է` ստրոջրյա նկարահանում կարելի է կատարել նույնիսկ ամենասովորական սմարթֆոնի օգնությամբ: Դրա համար անհրաժեշտ է միայն սկոտչ: 4. Առանց ձեռքերի ինքնանկար Առանց ձեռքերի օգնությամբ սելֆի կարող եք կատարել ականջակալներով, որոնք ունեն ձայնը կարգավորելու հատկություն: Միացրեք տեսախցիկը, տեղադրեք ականջակալները, այն տեղադրեք համապատասխան վայրում և ահրաժեշտ պահին սեղմեք ականջակալի վրայի նշանը, որի ժամանակ էլ տեսախցիկը կաշխատի: