Բարիության, մարդասիրության մթնոլորտ «Ավրորա» մրցանակաբաշխությանը
БлогԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս ծրագիրը վկայում է այն մասին, որ մարդկանց օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը պետք է ավելի լայն տարածում ստանա՝ դառնալով մարդկանց մտածելակերպի, մշակույթի մի մասը, դուրս գալով քաղաքների, երկրների սահմաններից ու դառնալով համամարդկային։
Ուրախ եմ, որ մեր մայրաքաղաք Երևանը հենց նման արժեքների համատեքստում է գրավում մարդկանց աշխարհի տարբեր երկրներից։
Շնորհավորում եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բոլոր կազմակերպիչներին, այս տարվա բոլոր մասնակիցներին ու դափնեկրին։