10 պատճառ, թե ինչու պետք է ամեն ինչ թողնել և անմիջապես այցելել Ճապոնիայում գտնվող Ashikaga բուսաբանական այգի. ֆոտոշարք
LifestyleԳարունը տարվա ամենագեղեցիկ եղանակներից է, որն առավել դիտարժան ու դյութիչ է «Ծագող արևի երկրում»՝ Ճապոնիայում, քանի որ կախարդական գլիցինիաներն ամեն գարուն յուրահատուկ հմայք են հաղորդում Ճապոնիային:
Գարնանն այս երկիրը յուրահատուկ տեսք ու հմայք է ստանում ոչ միայն ամենուր ծաղկած բալելիների, այլ նաև գլիցինիաների շնորհիվ:
Ինչպես հայտնում է boredpanda.com կայքը, Ճապոնիայի Տոտիգի պրեֆեկտուրայում է գտնվում աշխարհում մեծ ճանաչում վայելող Ashikaga բուսաբանական այգին, որտեղ էլ աճում է գլիցինիայի ավելի քան 350 ծառ: Յուրաքանչյուր գարնան դրանք ծաղկում են և այգին վերածում հեքիաթի նմանվող մի հրաշալի դրախտավայրի:
Աղբյուրը պատմում է, որ այգու ամենատեսարժան վայրը 80մ երկարությամբ «թունելն» է, որը ստեղծվել է խնամքով աճեցված գլիցինիաներից: Առավել հետաքրքրական է այն փաստը, որ այգում որոշ ծառերի տարիքը գերազանցում է մոտ 150-ը: