Boeing-ը 2018-պատրաստվում է ներկայացնել երբևէ ամենամեծ պատուհաններ ունեցող ինքնաթիռը. Ֆոտոշարք
LifestyleԱմերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը վերջերս հայտարարություն է տարածել այն մասին, որ 2018թ.-ից պատրաստվում է ներկայացնել օդանավի համար նախատեսված՝ աշխարհում ամենամեծ պատուհանը, որն առաջինը կօգտագործվի Boeing Business Jets օդանավում:
Ինչպես տեղեկացնում է է luxurylaunches.com կայքը, SkyView Panoramic Window կոչվող նորույթը չափազանց հարմարավետ ու հաճելի կլինի ուղևորների համար, քանի որ հնարավորություն կտա ուղևորներին լիարժեք վայելել երկնքից ու ամպերից դեպի ներքև բացվող չքնաղ տեսարանները:
Ըստ աղբյուրի` օդանավի նոր պատուհանները սովորական պատուհանից 3 անգամ ավելի լայն ու 40%-ով ավելի բարձր կլինեն` 137սմ x 45սմ, և սկզբնական շրջանում կտեղադրվի միայն կորպորատիվ ինքնաթիռներում:
Այս ուշագրավ նորույթը հետագայում կարող է տեղադրվել նաև նավերում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: