Սունկ ուտելու հետեւանքով երեխաներ են թունավորվել. նրանցից մեկը 4 տարեկան է
ՀասարակությունՄայիսի 29-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 13-ամյա Միլենա Խ.-ն, 11-ամյա Գրիգորի Խ.-ն և 4-ամյա Սարգիս Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, իրենց տանը սունկ ուտելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: