British Airways-ը համակարգչային խափանումից հետո լիովին վերականգնել Է աշխատանքը
International newsBritish Airways ավիաընկերությունը մայիսի 30-ին հայտնել Է խափանումից հետո իր համակարգչային համակարգերի ամբողջական վերականգնման մասին, խափանում, որը վերջին երեք օրը Լոնդոնի օդանավակայաններում բազմաթիվ չվերթների չեղարկման պատճառ Էր դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: British Airways-ը շարունակում Է աշխատել տերերին ուղեբեռի շ! ուտափույթ վերադարձման վրա, նշվում Է ընկերության հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվել Է, մայիսի 27-ին ավիաընկերությունը չեղարկել Էր բոլոր չվերթները Հիթրոուից եւ Գաթվիքից իր համակարգչային համակարգում տեղ գտած ընդգրկուն խափանման պատճառով: Լոնդոնի օդանավակայաններից թռչել չեն կարողացել հազարավոր ուղեւորներ: Նրանց, ում հաջողվել Է նստեցնել այլ ավիաընկերությունների չվերթեր, ստիպված են եղել ճանապարհորդել առանց ուղեբեռի: Citigroup-ի գնահատումների համաձայն՝ համակարգչային խափանման հետեւանքները British Airways-ի վրա կնստեն շուրջ 100 միլիոն եվրո, հաղորդ! ել Է «Ինտերֆաքս»-ը: