Թիվ 44 ավտոբուսում «թռցրել էր» 53-ամյա կնոջ դրամապանակը. 27-ամյա Սպարտակին բերման ենթարկեցին
ՀասարակությունՄայիսի 26-ին, ժամը 17-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 8 հասցեի մոտից բերման է ենթարկվել 27-ամյա Սպարտակ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 53-ամյա Գոհար Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: