Գերմանիայում ԽՄՀՄ-ից գաղթածների 230 ֆիրմաներ հիվանդների խնամքի հաշիվների կեղծման համակարգ են ստեղծել
ՄիջազգայինՀիվանդների եւ հաշմանդամների խնամքի շուրջ 230 ֆիրմաներ, որոնք հիմնել են նախկին ԽՍՀՄ-ից գաղթածները, ստեղծել են մատուցված ծառայությունների հաշիվների միասնացված կեղծման համակարգ, եւ այդ համակարգը գոյություն ունի Գերմանիայի զգալի մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են երկրի զանգվածային լրատվամիջոցները:
Հիվանդների եւ բժիշկների հետ նախահամաձայնության գալով՝ այդ ֆիրմաները հաշիվներ են ներկայացնում ծառայությունների համար, որոնք իրենք իրականում չեն մատուցել, մայիսի 30-ին գրել Է Die Welt թերթը՝ վկայակոչելով Քրեական գործերի ֆեդերալ գերատեսչության եւ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի Քրեական գործերի գերատեսչության հատուկ քննչական խմբի ամփոփիչ զեկույցը: Զեկույցի համաձայն՝ այդ հանցավոր ցանցը ղեկավարում են առավելապես Բեռլինից: Խարդախ-ֆիրմաները, որոնք խաբեությամբ փողի խոշոր գումարներ են ստացել ապահովագրական դրամարկղներից, ա! ռանձնապես ակտիվ են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, Ստորին Սաքսոնիայում, Բրանդենբուրգում եւ Բավարիայում: Այդ ընկերությունների գրեթե երկու երրորդը միմյանց հետ կապված Է երկրի ամբողջ տարածքում գործող զանազան ցանցերի միջոցով, հաղորդել Է Deutsche Welle ռադիոկայանը՝ վկայակոչելով զեկույցը: