Եվա Ռիվասը պատմել է, թե ինչ զոհողությունների է գնում նիհարելու համար
LifestyleԵվա Ռիվասը վերջին շրջանում գիրացել է, եւ հիմա նա ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ազատվի ավելորդ կիլոգրամներից։ Երգչուհին խիստ սննդակարգ է պահում, ինչպես նաեւ՝ հաճախում մարզասրահ։
Instagram-ի իր շուրջ 60 հազար հետեւորդների հետ Ռիվասն ամեն օր կիսվում է իր նիհարեցման ծրագրի արդյունքներով. նա յոթ օրում երեք կգ նիհարել է։
Երգչուհին նշել է, որ մարզասրահ է գնում կեսօրին եւ այնտեղից դուրս գալիս ժամը 20։00-ին։ «Ամեն օր ութ ժամ եմ անցկացնում մարզասրահում։ Բայց ամեն ինչ շատ գրագետ եմ մտածել։ Սնվելու համար երկու ընդմիջում՝ 40-ական րոպեով»,- գրել է Եվան։