Շամպայնի օգտակար հատկությունները
LifestyleԻսպանացի բժիշկները մի շարք գիտական ուսումնասիրություններ են կատարել, որոնց արդյունքում կարողացել են ապացուցել, որ շամպայնը մարդու մաշկի վրա մի շարք դրական ազդեցություններ է թողնում:
Գիտնականները բացահայտել են, որ շամպայնի բաղադրության մեջ գտնվող ռեսվերատրոլ նյութը վերականգնողական հատկություն ունի, ինչն իր հերթին կարևոր փաստարկ է տվյալ խմիչքը ՍՊԱ պրոցեդուրաների ժամանակ օգտագործելու համար:
Իսպանական շատ դեղատներում արդեն սկսել են վաճառել բուժիչ հատկանիշներով դեղամիջոցներ, որոնց բաղադրության մեջ մտնում են ինչպես շամպայնը, այնպես էլ խաղողի կորիզներից ստացված յուղը; Այդ դեղորայքը արդյունավետ է հատկապես մաշկը երիտասարդ պահպանելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: